Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ 2019 թվականի ընթացքում Հայաստանին՝ ի դեմս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ՝ Տաթևիկ Ռևազյանի հնարավորություն է ընձեռվել նախագահելու ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպության մշտական հանձնաժողովը։
«Մշտական հանձնաժողովի նիստերին մասնակցում են ավելի քան 43 անդամ պետությունների ավիացիոն իշխանությունների և մի շարք այլ Եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել մշտական հանձնաժողովի 2019 թվականի վերջին նիստը:
Շնորհակալություն ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անձնակազմին»,-նշվում է հայտարարության մեջ: