Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի մասին դիմում է ստացել՝ վարքագծի սկզբունքները խախտելու վերաբերյալ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին դիմումների ընդունման արկղում հայտնաբերել է դիմում՝ «հանրային պաշտոն զբաղեցնող անձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները խախտելու մասին»:

«Դիմումը ստորագրված է Սերգեյ Չամանյանի կողմից, այնուամենայնիվ, համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՕ-96-Ն ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՕ-41-Ն ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի, դիմումում պահպանված չեն դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները, մասնավորապես, բացակայում են դիմումը կազմելու ամսաթիվը և դիմողի հասցեն:

Դիմումին ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով Հանձնաժողովը որոշում է ընդունել դիմումը վերադարձնելու վերաբերյալ, սակայն դիմողի հասցեի բացակայության պատճառով այն չի առաքվել: Տեղեկացնում ենք, որ համաձայն Կոռուպցիայի կանխրագելման հանձնաժողովի մասին ՀՕ-96-Ն ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն հրապարակման պահից սկսած 48 ժամվա ընթացքում դիմումի համապատասխանեցման բացակայության պարագայում Հանձնաժողովը ստիպված կլինի դիմումը թողնել անհետևանք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել