Տաքսու տարեց վարորդին ծեծած Mercedes-ի վարորդը բերման է ենթարկվել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Mercedes-ի վարորդը Երևանում՝ Պռոշյան փողոցում, ծեծի ենթարկում  տաքսու տարեց վարորդին:

Իրավաբան․net-ին ոստիկանությունից հայտնեցին, որ Mercedes-ի վարորդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ճշտվում են դեպքի մանրամասները։

Նշենք, որ դեկտեմբերի 27-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է վարորդը վթարից հետո ոտքով մի քանի անգամ հարվածում տաքսու վարորդին:

https://www.facebook.com/100829088068173/videos/1281544885372876/?v=1281544885372876

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել