Երևան քաղաքի փոխքաղաքապետ Հրաչ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի երևանցիներ, հավատարիմ մնալով մեր նախընտրական խոստմանը՝ էներգախնայող լուսատուների օգտագործմամբ Երևան քաղաքի լուսավորության ապահովմանը, 2018 թ․ դեկտեմբերին Երևան համայնքում արդեն փոխարինված լուսատուների արդյունքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հայտարարվեց Շիրակ, Բաբաջանյան և Կիևյան կամուրջի էներգախնայող լուսատուների ձեռքբերման համար մրցույթ։ 2019 թվականի հունիս ամսին ավարտվեց վերոնշյալ փողոցների լուսատուների փոխարինման աշխատանքները։
Այս ծրագրի արդյունքում`
-տեղադրվող լուսատուների քանակը`368,
-76 % էներգասպառման նվազեցում,
-ջերմոցային գազերի տարեկան արտանետումների կրճատումը՝ 50տ CO2,
-ճանապարհային լուսավորության համակարգի բարելավում՝ 6 կմ։
Վերոնշյալ ծրագրի իրագործման ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայստանյան գրասենյակի աջակցությամբ մշակվեց էներգախնայող լուսատուների ձեռքբերման համար ֆինանսավորման նոր մոդել, որի համաձայն մատակարարին վճարվում է լուսատուների ամբողջ արժեքի 50% ստանալու օրով, իսկ տարաժամկետ վճարման գումարը (արժեքի 50%) հավասար մասնաբաժիններով 5 տարիների ընթացքում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր քաղաքականությունը ուղված է Երևան համայնքի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացմանը, որոշում կայացվեց վերոնշյալ ֆինանսական մոդելով իրականացնել Նուբարաշեն, Դավիթաշեն վարչական շրջանների (ամբողջությամբ), Կիևյան, Հալաբյան, Շիրազ, Գ․ Հասրաթյան, Լենինգրադյան և Հակոբ Հակոբյան փողոցների լուսավորության փախարինումը էներգոխնայող լուսատուներով։
Այս ծրագրի արդյունքում՝
-տեղադրվող լուսատուների քանակը՝ 2412,
-76 % էներգասպառման նվազեցում,
-ջերմոցային գազերի տարեկան արտանետումների կրճատումը՝ 531տ CO2,
-ճանապարհային լուսավորության համակարգի բարելավում՝ 65,7 կմ ։
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այս լուսատումերը արդեն Երևանում են և որպես ծրագրի մեկնարկ արդեն փոխարինվել են Դավիթաշեն կամուրջի լուսատուները իսկ մնացած լուսատուների փոխարինումը կիրականացվի 2020 թվականի ընթացքում։
Հաշվի առնելով այս մոդելի արդյունավետությունը արդեն մրցույթ է հայտարարվել Գայի, Արմենակյան, Գ․ Հովսեփյան, Կողբացի, Զաքյան, Ֆուչիկ, Ռուբինյան, Դավիթ Անհաղթ փողոցների լուսատուների փոխարինման համար։ Ինչպես նաև հետիոտների անվտանգությունը բարձրացնելու համար 72 անցումներ կլուսավորվեն առանձնահատուկ լուսատուներով:
Այս ծրագրի իրագործման բարեհաջող ընթացքն ապահովելու համար շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայստանյան գրասենյակին, Երևանի քաղաքապետարանի և Երքաղլուս ՓԲԸ աշխատակիցներին։
Ծրագիրը կկրի շարունակական բնույթ»։