ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին նա ասաց ՍԴ բակում լրագրողների հետ ճեպազրույցում:

Իրավաբան․net-ը ՀՔԾ-ից փորձեց պարզել՝ մեղադրանք առաջադրվել է, թե` ոչ։ Ծառայությունից պատասխանեցին, որ այս պահին ոչինչ ասել չեն կարող, քննիչները դեռ աշխատում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել