Ամանոր և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Դրանք ոչ աշխատանքային օրեր են:
Իրավաբան․net-ը զանգել է ՀՀ-ում գործող բանկեր և ճշտել, թե բանկերից յուրաքանչյուրը ինչպիսի գրաֆիկով է աշխատելու։ Այս բանկերը կընդունեն ապառիկի և վարկերի վճարումներ։
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ,
Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
30.12.2019թ. ներառյալ և 08.01.2020թ.-ից սկսած` Ամերիաբանկի մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ժամանակացույցներով: 01.01.2020թ. և 02.01.2020թ.-ին Բանկի բոլոր մասնաճյուղերը չեն գործի, իսկ 31.12.2019թ.-ից մինչև 07.01.2020թ.-ը ներառյալ ստորև նշված մասնաճյուղերը կգործեն` համաձայն նշված ժամանակացույցի.
«Քոչար» մասնաճյուղ (ք. Երևան, Փափազյան 8, «Ռիո Մոլ» առևտրի կենտրոն), «Արշակունյաց» մասնաճյուղ (ք. Երևան, Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ), «Արշակունյաց պլուս» մասնաճյուղ (ք. Երևան, Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, 1-ին հարկ՝ Քարֆուր հիպերմարկետի հարևանությամբ), «Երիտասարդական» մասնաճյուղ (ք. Երևան, Ա. Իսահակյան 22/8, «Մետրոնոմ» առևտրի կենտրոն), «Նոր Նորք» մասնաճյուղ (ք. Երևան, Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն), «Սայաթ-Նովա» մասնաճյուղ (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք).
- 31.12.2019թ.՝ ժամը 10:30 – 17:00
- 03.01.2020թ.-ից մինչև 07.01.2020թ.` սկսած ժամը 10:30-21:15
«Սայաթ-Նովա» մասնաճյուղի պահատուփերի ծառայությունը հասանելի է լինելու մինչև 30.12.2019թ.` ժամը 17:00-ը ներառյալ, իսկ ոչ աշխատանքային օրերին տվյալ ծառայությունը մատուցվելու է 03.01.2020-04.01.2020թթ., ինչպես նաև 07.01.2020թ. մինչև ժամը 16:00-ն ներառյալ:
Խնդրում ենք հաշվի առնել, որ 31.12.2019-07.01.2020թթ. Բանկի մասնաճյուղերի կողմից իրականացվելու են բոլոր գործառնությունները, բացառությամբ՝ ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների հանձնարարականների: Նշված ժամանակահատվածում ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների վճարման հանձնարարականներ ընդունելու դեպքում դրանք կիրականացվեն 08.01.2020թ.-ին:
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգեր
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2019-07.01.2020թթ. ընկած ժամանակահատվածում ավտոմատ հաշվառման ենթակա կլինեն միայն հետևյալ գործարքները.
- Ֆիզիկական անձ հաճախորդի՝ Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և՛ դրամով, և՛ արտարժույթով,
- Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ՀՀ դրամով փոխանցումներ Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին՝ առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ գումարով,
- Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի գումարով,
- Կոմունալ վճարումներ:
Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոնշյալ ժամանակահատվածում ստացված այլ գործարքների ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրը՝ 08.01.2020թ.-ին` ձևակերպումը նույնպես կատարելով` 08.01.2020թ. գործառնական օրով:
Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե պատշաճ կերպով լրացված լինեն բոլոր անհրաժեշտ վավերապայմանները, այդ թվում` շահառուի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:
Իրավաբանական անձանց համար Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը չեն գործելու մինչև 08.01.2020թ:
Վճարային տերմինալներ և մուտքագրման բանկոմատներ
Հաշվի, քարտային հաշվի համալրումը, ինչպես նաև ապառիկ և օնլայն տրամադրված վարկի մարումը վճարային տերմինալների միջոցով կարող է իրականացվել առցանց, 24/7 ռեժիմով նաև տոնական, ոչ աշխատանքային օրերին: Բանկոմատների միջոցով իրականացված մուտքերը կակտիվանան քարտին անմիջապես, մինչև 03.01.2020թ. քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 04.01.2020թ.-ին, իսկ 04.01.2020թ.-ից հետո քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 08.01.2020թ.:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
02.01.2020թ.-ին կատարվելու են տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքներ:
Այդ պատճառով այդ օրը Օնլայն բանկ և Մոբայլ բանկ համակարգերը և մի շարք այլ ծառայություններ կաշխատեն որոշակի ընդհատումներով: Մասնավորապես`
- Վճարային տերմինալներով Ամերիաբանկի ծառայությունների դիմաց վճարումներ
- Հեռահար հաշվի բացման ծառայություն
- Ֆիզ. անձանց օնլայն վարկավորման ծառայություն
- ՓՄՁ օնլայն վարկավորման ծառայություն
- Ապառիկ ֆինանսավորում
- Առցանց վճարումներ
Կոնտակտային Կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը:
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ
Ամանորյա տոների կապակցությամբ մասնաճյուղերը կսպասարկեն հետևյալ աշխատանքային ժամանակացույցով՝
2019 թ․դեկտեմբերի 30-ին՝
• մինչև 16։45 գրաֆիկով աշխատող մասնաճյուղեր, Անհատական բանկային ծառայությունների բաժին – սպասարկման ժամ մինչև 15։45
• մինչև 18։45 գրաֆիկով աշխատող մասնաճյուղեր – սպասարկման ժամ մինչև 17։45
• Հեռախոսազանգերի կենտրոն – աշխատանքային ժամ՝ մինչև 21։00
2019թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2020թ․ հունվարի 7-ը ներառյալ Բանկի մասնաճյուղերը սպասարկում չեն իրականացնի։
2020թ․ հունվարի 3-ին սպասարկելու է Արաբկիր մասնաճյուղը ժ․11։00-15։00-ն։
2020թ. հունվարի 8-ից սկսած բոլոր մասնաճյուղերը կաշխատեն բնականոն աշխատանքային ժամանակացույցով:
Բանկի Հեռախոսազանգերի Կենտրոնը կսպասարկի հետևյալ աշխատանքային ժամանակացույցով՝
2019թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2020թ․ հունվարի 1-ը Հեռախոսազանգերի Կենտրոնը սպասարկում չի իրականացնի։
2020թ․ հունվարի 2-ից մինչև 2020թ․ հունվարի 7-ը Հեռախոսազանգերի Կենտրոնը սպասարկում կիրականացնի 09։00-18։00-ն։
2020թ. հունվարի 8-ից սկսած Հեռախոսազանգերի Կենտրոնը կսպասարկի 24/7 ժամանակացույցով:
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
Տեղեկությունը կլրացվի ավելի ուշ։
«Արդշինբանկ» ՓԲԸ
Դեկտեմբերի 31-ին աշխատելու են բանկի «Զվարթնոց» և «Կասկադ» մասնաճյուղերը մինչև 16:45։ Հունվարի 2-ից «Զվարթնոց» մասնաճյուղը աշխատելու է շուրջօրյա։
Հունվարի 2 և 3-ին «Կասկադ» մասնաճյուղը աշխատելու է 11:00-15:00 ռեժիմով։
«Արմսվիսբանկ» ՓԲԸ
Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։
«Արցախբանկ» ՓԲԸ
Տեղեկությունը կլրացվի ավելի ուշ։
«ԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիա» ՓԲԸ
Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ
Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։ Դեկտեմբերի 30-ին բանկը աշխատանքը ավարտելու 1 ժամ շուտ, 16։00-ին։
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ
Հունվարի 2-ին, 3-ին և 7-ին աշխատելու է բանկի գլխամասային գրասենյակը (Հանրապետության 44/2 ) 10։00-ից մինչև 14։00-ն։
«Ինեկոբանկ» ՓԲԸ
Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ
Հունվարի 2, 2020թ*
10:00-12:00 – “Կապան” մասնաճյուղ
11.00-12.00 – Հաճախորդների սպասարկման գրասենյակ (միայն Հայփոստ թոշակների վճարում)
11:30-14:00 – “Էջմիածին” մասնաճյուղ
12:00-15:30 – “Աբովյան”, “Արտաշատ” մասնաճյուղեր
12:30-15:30 – “Արմավիր” մասնաճյուղ
13:00-15:30 – “Աշտարակ”, “Հրազդան” մասնաճյուղեր
13։00-16։00 – “Գյումրի”, “Կումայրի”, “Սևան” մասնաճյուղեր
14:00-17:00 – “Իջևան” մասնաճյուղ
14:00-17:30 – “Վանաձոր” մասնաճյուղ
14։30-17։00 – “Դիլիջան” մասնաճյուղ
Հունվարի 3, 2020թ*
11:00-15:00 – Հաճախորդների սպասարկման գրասենյակ, “Կենտրոնական”, “Նոր-Նորք”, “Մալաթիա”, “Արշակունյաց” մասնաճյուղերը
մարզերում՝ “Վանաձոր”, “Կումայրի”, “Արտաշատ”, “Աբովյան”, “Կապան”, “Էջմիածին”, “Դիլիջան”, “Հրազդան”, “Աշտարակ”, “Արմավիր”, “Գյումրի”, “Իջևան” և “Սևան” մասնաճյուղերը:
* 02.01.2020 և 03.01.2020 Բանկի մասնաճյուղերը կկատարեն սահմանափակ գործարքներ
Տոնական օրերին “Զվարթնոց օդանավակայան” մասնաճյուղն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
Բանկի վերջին աշխատանքային օրն է դեկտեմբերի 30-ը: 31-ին գործելու են հետևյալ մասնաճյուղերը՝ «Կենտրոն», «Երևան», «Տիգրան Մեծ», «Խորհրդային», «Արաբկիր», «Շահումյան», «Շենգավիթ»,«Էջմիածին», «Մարտունի», «Գյումրի», «Վանաձոր», «Մալաթիա», «Արցախ»՝ ժամը 10:00-15:00, «Ռոսիա» և «Ռոսիա 1» մասնաճյուղերը՝ ժամը 10:00-18:00:
Մասնաճյուղերը սպասարկումն իրականացնելու են երեկոյան ռեժիմով՝ կատարելով սահմանափակ գործարքներ: 2020թ.-ին Գլխավոր գրասենյակը և մասնաճյուղերը կգործեն հունվարի 8-ից:
«Մելլաթ Բանկ» ՓԲԸ
Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։
«Յունիբանկ» ԲԲԸ
Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։