Մեղայականով ներկայանալու դեպքում անձն ազատվո՞ւմ է քրեական պատասխանատվությունից…

Բացառություն չեն կազմում այն դեպքերը, երբ հանցանք կատարելուց հետո անձը կամովին ներկայանում է մեղայականով,աջակցում է հանցագործությունը բացահայտելուն, հատուցում կամ այլ կերպ հարթում է հանցագործությամբ պատճառված վնասը:

 

Այս դեպքում հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատաuխանատվությունից:

 

Այս կանոնը գործում է միայն այն ժամանակ, երբ անձն առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք:

 

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:

 

Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել