Քաղավիացիան՝ հետաձգված չվերթերի տոմսերի վերադարձի և փոխհատուցման մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունից իրենց հասած տեղեկության համաձայն՝ հետաձգված չվերթերի տոմսերի վերադարձի և փոխհատուցման համար անհրաժեշտ է դիմել «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությանը՝ ուղարկելով նրանց միայն էլեկտրոնային հաղորդագրություն այն դեպքում, եթե տոմսը գնվել է ավիաընկերության կայքից, իսկ տուր օպերատորներից գնելու դեպքում պետք է կապ հաստատել տուր օպերատորների հետ։

Հիշեցնենք, որ թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը ժամանակավորապես՝ նոյեմբերի 26-դեկտեմբերի 21-ը, դադարեցրել էր բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները:

Այդ մասին նշված է նաև ավիաընկերության պաշտոնական կայքում:
Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ «ASA Travel» ընկերության (Հայաստանում «Ատլասգլոբալ» ընկերության գլխավոր գործակալ) բոլոր ուղևորները, որոնք գնել են «Ատլասգլոբալ» ավիաընկերության ավիատոմսեր, տեղեկացված են չվերթերի դադարեցման վերաբերյալ:

Համաձայն ավիաընկերության կայքում տեղադրված տեղեկատվության գնված ավիատոմսերի վերադարձման գործընթացի մասին կհայտարարվի ավիաընկերության կայքում սույն թվականի դեկտեմբերի 16-ին»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել