Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու և կենտրոնացված մատակարարի մոտ անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները հաշվառելու կարգերը սահմանելու մասին նախագիծը:
Նախատեսվում է, հաստատել անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու կարգը, կենտրոնացված մատակարարի մոտ անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները հաշվառելու կարգը:
Կկարգավորվեն անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:
Հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հարկային մարմնին կտեղեկացնի բացառապես էլեկտրոնային եղանակով:
Անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ կպարտավորվի հարկային մարմնին տեղեկացնել ոչ ուշ, քան կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու, ինչպես նաև կենտրոնացված մատակարարի մոտ ապրանքները հաշվառելու կարգերը: