Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զիծառայող Արթուր Աջամյանի ընտանքին: Հանդիպման ընթացքում ընտանիքի անդամները նշել են, որ նկատում են քրեական գործի կոծկման նշաններ, մտահոգություն են հայտնել զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր տեսնելու առիթով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն ինչ կարվի օբյեկտիվ քննություն ապահովելու համար․ «Տեղի է ունեցել մեծ ողբերգություն, երկու և ավելի անձանց սպանության գործով քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում: Ամեն ինչ կանենք, որ օբյեկտիվ լինի»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով զինծառայողների հարազատների և փաստաբանի մտահագություններին՝ վարչապետը հանձնարարել է ընտաիքին տրամադրել նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/499262474044246/UzpfSTE3MTc5MjI4Mjg0Mzg0NDoyNzcwMzk3MzQ5NjQ5OTc4/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել