Երևանի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստին «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադարձավ Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար Ավետ Պողոսյանի դիտարկմանը, թե «Լույս» խմբակցությունում ճգնաժամ կա։
«Դահլիճում հայտնվել է անձ, որը նշանակվել է, չի ընտրվել, որը մի քանի անգամ ցածր է, ով իսկապես այնքան փոքրիկ ֆիգուր է, որ ես այստեղ գրել եմ ազգանունը, որովհետև մինչ այսօր ինձ էապես չի հետաքրքել նրա նույնիսկ անուն-ազգանունը»,- նշեց Թեհմինա Վարդանյանը:
Ավագանու անդամը հավելեց «Ի տարբերություն պարոն Խաժակյանի, ով բավականին մեծահոգի գտնվեց՝ ես չեմ պատրաստվում, պարոն Պողոսյան, սեղմել ձեր կեղտոտ ձեռքը և խորհուրդ եմ տալիս իմանալ ձեր լիազորությունները, իմանալ, ով է ընտրովի մարմին, ով ումից է բարձր, Դուք մեր աշխատողներն եք, իմացեք նշանակովի և ընտրովի մարմնի տարբերությունը։ Դուք խորը բարդույթ ունեք պարոն Մնացականյանից հետո աշխատելու, որովհետև իրապես ես չէի պատկերացնում, որ մի օր այս դահլիճում այսքան կգովաբանեմ պարոն Մնացականյանին։ Դուք լիքը հաց ու պանիր եք ուտելու, որ հաղթահարեք այդ բարդույթը, բայց դա Ձեր մոտ չի ստացվելու»:
Քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքեց Թեհմինա Վարդանյանին՝ նշելով, որ հարիր չէ 21-րդ դարում խոսել բարձր կամ ցածր կագավիճակ ունենալու մասին։
«Ինչ է նշանակում, դուք ցածր եք, հիմա բոլորս ցածր ենք՝ Դուք բա՞րձր։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին նման վերաբերմունք ցուցաբերի, էս ինչ ստրկատիրական հարաբերություններն են։ Մարդու իրավունքների մասին է խոսքը, հիմա 21-րդ դարն է ու մարդու իրավունքներ են ոտնահարում է քաղաքապետարանի ավագանու նիստում»։
Մանրամասները՝ տեսանյութ