Կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել:
«ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 15-օրյա ժամկետում կստեղծվի լուծարման հանձնաժողով` կազմում ընդգրկելով ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչներին:
Լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում կապահովվի «ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
«ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում այն կհանձնվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը: