Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Սուրեն Պապիկյանը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը:
ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագագործունեության պայմանների մասին 2013 թվականի կողմերի փոխադարձ համաձայնությամբ համաձայնագրում կկատարվեն կատարվել փոփոխություններ և լրացումներ՝ ձևակերպելով համապատասխան արձանագրությամբ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը: