Ազգային Ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը առաջարկում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը առանց առանց մեքենայի մոտակա լույսերը միացնել ու երթևեկելը` կառաջացնի տուգանքի նշանակում` 5 հազար դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը առանց ձմեռային անվադողերի երթևեկելը կառաջացնի տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով: