Բելգիայում մետաղադրամաների վրա գովազդ էին տեղադրում

20-րդ դարի վերջում Բելգիայում արտադրվում էին մետաղադրամներ` գովազդային տեքստերով:

 

Այսինքն, գովազդը տեղադրվում էր հենց մետաղադրամների վրա:

 

Իսկ գիտե՞ք, թե որտեղ չի կարելի գովազդ տեղադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

 

Հայաստանում արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:

 

Արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել