Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Արշակ Ջերջերյանն ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Արշակ Ջերջերյանն ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց:

Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

Ջերջերյանը «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» փոխտնօրենն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին, նույն գործով անցնող Անուշ Գարսանցյանի, Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը, ինչպես նաև «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը պարզապես մերժել է։

Լուսանկարը՝ Med-practic.com-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել