Դատական քննության ընթացքում կատարվող դատավարական գործողությունների և դատական ակտերի կայացումից հետո կատարման ներկայացման համար նախատեսվող փաստաթղթերի նախագծերը կազմվում են դատավորի օգնականի կողմից, որը վավերացնում է տվյալ գործը քննող և ավարտած դատավորը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տվյալ դատարանի նախագահը:
Ցանկացած դատավարական կամ կատարման ենթակա գործողություն գրանցվում է հաշվառման քարտում:
Քրեական գործով դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձնելուց հետո 3 օրվա ընթացքում դատավորի օգնականի կողմից կազմվում են դատարանի որոշումն ի կատար ածելու վերաբերյալ համապատասխան կարգադրություններ և գրություններ, որոնք վավերացվում են դատավորի կողմից և դատարանի որոշման պատճենի հետ ուղարկվում այն ի կատար ածող մարմնին։
Դատարանի կողմից կայացված վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետական տուրքերը բռնագանձելու մասով, ինչպես նաև պահանջատիրոջ դիմումի հիման վրա կազմվում է կատարողական թերթ։ Կատարողական թերթերի կազմման պատասխանատվությունը կրում է դատավորի օգնականը։
Աղբյուրը` Իրավաբան.net