2012թ.-ին` 91 քրեական գործ

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով, ինչպես նաեւ պետական շահերի խախտման վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով 2012թ. ընթացքում դատախազության մարմինների կողմից հարուցվել է 91 քրեական գործ, որոնից 27-ը` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 188-րդ, 193-րդ, 205-րդ, 308-րդ, 314-րդ, 315-րդ, 325-րդ, 345-րդ եւ այլ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

 

Ինչպես հայտնում է դատախազությունը, հարուցված քրեական գործերով արձանագրված գույքային վնասը կազմել է 1մլրդ. 004մլն. 558 հազար դրամ: Վարչության դատախազների անմիջական դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 111,5 մլն. դրամ:

 

Ընդհանուր առմամբ դատարան է ուղարկվել 43 գործ, իսկ 17 գործ կարճվել է: Մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 134,5մլն. դրամ, իսկ դատաքննության ընթացքում` 16,6մլն. դրամ գումար, որից շուրջ 12մլն. դրամը` վարչության դատավարական ղեկավարման տակ գտնվող գործերով:

 

Հաշվետու ժամանակաշրջանում վարչության դատախազները 40 քրեական գործերի նկատմամբ իրականացրել են դատավարական ղեկավարում, որոնցից 17-ը` 49 անձի բնկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 

Քրեական գործերով վարչության դատախազների կողմից տրվել է 12 գրավոր ցուցում, որոնք չեն բողոքարկվել:
2012թ. ընթացքում դատարան է հարուցվել 3մլրդ. 219մլն. 840 հազար դրամ հայցապահանջով 143 հայց, որոնցից 134-ը հարուցվել է քաղաքացիական դատավարության, 1-ը` վարչական դատավարության, իսկ 8-ը` քրեական դատավարության կարգով:

 

Դատարանները քննել եւ դատական ակտեր են կայացրել 1մլրդ. 158մլն. 431 հազար դրամի 81 հայցով, որոնցից բավարարվել է 1մլրդ. 016մլն. 621 հազար դրամի 47 հայցադիմում /դատարանում քննված հայցերի 58,0 %, հայցագնի` 88,0% /, մերժվել է 139մլն. 081 հազար դրամ հայցագնով 29 հայց, իսկ 105 հայցի դատաքննություն ընթացքի մեջ է /2011թ. ընթացքում դատարան է հարուցվել 1մլրդ. 827 մլն. 184 հազար դրամ հայցապահանջով 103 հայց/: Փաստորեն, նշված ոլորտում վարչության հարուցած հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափը եռապատկվել է:

 

2012թ. ընթացքում դատախազության մարմինները` ներառյալ վարչությունը, դատարան են հարուցել 329 հայց` 4 483 705 132 դրամի բռնագանձման պահանջով /2011թ. ընթացքում դատարան է ներկայացվել 257 հայց` 2մլրդ. 213մլն. 037 հազար դրամի բռնագանձման պահանջով/:

 

Դատարաններում քննվել է 236 հայց, որոնցից բավարարվել է 2մլրդ. 091մլն. 806 հազար դրամ հայցապահանջով 165, մերժվել է 45, կարճվել` 26 գործի վարույթ: Դատաքննության ընթացքում փաստացի վերականգնվել է 63մլն. 890 հազար դրամ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել