Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքԿարեն Շ.-ի:
Վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի օգոստոսի 7-ին` ժամը 12-ի սահմաններում, օգտվելով այն հանգամանքից, որ իր բարեկամ Սեդա Հ.-ին պատկանող Աբովյան քաղաքում գտնվող բնակարանում ոչ ոք չկա և հյուրասենյակի պատուհանը բաց է, նույն շենքի 1-ին հարկի 4-րդ բնակարանի հյուրասենյակի պատուհանի ճաղավանդակի վրայով բարձրանալով` ապօրինի մուտք է գործել Սեդա Հ.-ի բնակարան:
Կարենը բնակարանից բացահայտ հափշտակել է վերջինիս անձնագիրը, սոցիալական քարտը, բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, նրա ամուսնու Գևորգ Հ.-ի զինգրքույկը և այլ կարևոր փաստաթղթեր, բացի այդ գողացել է նույն բնակարանի բնակիչ Սուսաննա Մ.-ին պատկանող 40.000 ՀՀ դրամ արժողությամբ SINBO SSW 812 տեսակի կարի մեքենան:
Նշված արարքը նկատել է 1-ին հարկի հարևանուհի Ռայա Բ.-ն և տաքսու վարորդ Հարություն Ա-ն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net