ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ:
Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Վերը նշված սահմանադրական նորմի վերլուծությունից հանգում ենք այն եզրակացության, որ եթե օրենքը կոնկրետ արգելք չի նախատեսում, ապա քաղաքացին ազատ է կատարելու կոնկրետ գործողությունը: Միաժամանակ, անձի համար պարտականություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք օրենքով նախատեսված չեն:
Աղբյուրը` Իրավաբան.net