Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում խախտել է հասարակական կարգը

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգիս Տոնապետյանի:

 

Վերջինս մեղադրվում է նրանում, որ լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, 01.01.2013թ. Մոսկվա-Երևան թիվ 517 չվերթի ինքնաթիռում, ինչպես նաև օդանավակայանի շարժական կամրջակի վերջնամասում վիճաբանել է նույն չվերթի ուղևորներ Ա. Զոհրաբյանի և Ա. Եղիազարյանի հետ`դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

 

Մասնավորապես, շուրջ 5 րոպե տևողությամբ, բազմաթիվ ուղևորների ներկայությամբ, բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչի հետևանքով ժամանակավորապես խափանվել է չվերթը սպասարկող աշխատակիցների բնականոն աշխատանքը:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել