Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։
«Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։
Կորուստներ չկան»,-նշում է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան։