Ընտրողն իրավունք ունի վարչական դատավարության կարգով դիմել դատարան, որը պարտավոր է երեք օրվա ընթացքում ցուցակները լրացնելու վերաբերյալ վճիռ կայացնել:
Դատարանը ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վճիռը կայացնում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:
Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռն իրականացնում է լիազոր մարմինը` ի դեմս ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարի:
Ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին վճռի հիման վրա ընտրողների ցուցակում տեղամասային ընտրական հանձնաժողովը կատարում է լրացում քվեարկության օրը՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:
Աղբյուրը` Իրավաբան.net