Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նոր որոշում է ստորագրել, որով արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դանիելյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:
Վերջինս զբաղեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որով Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից։