Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից բացի արարողակարգի ընթացակարգում կընդգրկվի նաև Եռաբլուր այցելությունը

Հայաստանի անկախացումից ու համապատասխան ինստիտուտների ձևավորումից հետո պետական արարողակարգի ընթացակարգում՝ նորմատիվ իրավական ակտերով բարձրաստիճան պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը: Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը առաջարկում է «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարել և պարտադիր դարձնել նաև Եռաբլուր այցելությունը։

Պատգամավորը նշում ՝, որ առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված տրամաբանությունը պետք է գործի նաև Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը խորհրդանշող կոթողների առնչությամբ: Այդ նպատակով առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընգրկել նաև Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող՝ Եռաբլուր պանթեոնը:

Արցախյան ազատամարտը մեր նորագույն պատմության ամենանվիրական էջն է, որի համար գիտակցված ընտրության արդյունքում իրենց կյանքն են զոհել մեր հազարավոր եղբայրները եւ քույրերը, ուստի Հայաստան այցելող օտարերկրյա պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրքը կմատուցնեք նրանց հիշատակին՝ պետական մակարդակով ընգծելով մեր վերաբերմունքը Աարցախյան ազատամարտին:

Դա չափազանց կարեւոր է նաեւ այն իրողության համատեքստում, որ Ադրբեջանը Արցախյան պատերազմում զոհվածների հուշակոթողը՝ հայտնի «Շահիդների ծառուղի» այցելությունը, վաղուց ընգրկել է պետական արարողակարգի ծրագրում և Բաքու այցելող գրեթե բոլոր բարձրաստիճան հյուրերը այցելում են այդ հուշհամալիր: Հետեւաբար Եռաբլուրը մեր պետական արարողակարգի ծրագրում ընգրկելով՝ մենք որոշակիորեն կապահովենք սիմետրիկությունն այս կարեւորագույն հարցում»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել