Պետական ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք կօգտվեն այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից

Կառավարությունը առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կաատրել:

Նախագծով նախատեսվում է, որ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, հանրապետական գործադիր մարմինների համակարգերում պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք կօգտվեն այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և պայմաններով:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է ապահովել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների իրացման պատշաճ կազմակերպումը:

Պետական ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք կօգտվեն այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել