ՊՆ-ն հայտարարություն է տարածել. զորակոչի ենթակա քաղաքացիները կարող են դիմել

Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով դեկտեմբերի 19-ին և 20-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն:

Այս մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև դեկտեմբերի 17-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել