Հանցավորության ինդեքսում Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում գրանցել է 11 հորիզոնականով աճ և հայտնվել առաջին տասնյակում:
«Սա այս տարվա երրորդ միջազգային զեկույցն է, որտեղ Հայաստանը առաջին տասնյակում է:
Այժմ հանցավորության ցածր մակարդակով զբաղեցնում ենք աշխարհում 7-րդ հորիզոնականը, վերջին 2 տարում գրանցելով համախառն ցուցիչում 27.08-ից 20.78 բացարձակ աճ։
Կարծում եմ սա շատ կարևոր ցուցանիշ է, և խոսում է Հայաստանի անվտանգ պետություն լինելու մասին»,-նշում է Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգոյանը։
