Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը թռիչքներ կկատարի Երևան-Սոչի-Երևան չվերթով: Թռիչքները կմեկնարկեն դեկտեմբերի 26-ից: Այս մասին տեղեկանում ենք ավիաընկերության պաշտոնական կայքէջից։
«Ազիմուտը» 3-րդ ավիաընկերությունն է, որը թռիչքներ կիրականացնի այդ չվերթով:
Երևանից ինքնաթիռը կմեկնի երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ 12:15-ին (տեղական ժամանակով): Ինքնաթիռը Սոչի կժամանի 12:40-ին (Մոսկվայի ժամանակով): Հետադարձ թռիչքը կիրականացվի 13:45-ին, իսկ ժամանումը Երևան՝ 16:05-ին: Շաբաթ օրերը թռիչքը Հայաստանից կիրականացվի 12:15-ին, ժամանումը Սոչի՝ 12:50: Թռիչքը Սոչիից 13:55-ին, ժամանումը Երևան՝ 16:05:
«Ազիմուտ» ավիաընկերությունը հատուկ գներ է սահմանել՝ մեկ ուղղությամբ ավիատոմսը կարժենա 18 եվրո, առանց օդանավակայանի և պետական գանձումների: