Դեկտեմբերի 8-ին, ժամը 20:06-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ և Քարակերտ գյուղերի հատվածում՝ 2810 կմ պիկետ 8-ում, տեղի է ունեցել ՃՏՊ. գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դալարիկ գյուղի սկզբնամասում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գոռ Ս., ծնված 1993 թ.):
Վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: