Հայկական կոնյակների դասակարգումը

Հայկական կոնյակն իր բույրով և համով հայտնի է ամբողջ աշխարհին:

 

Համաձայն ՀՀ օրենսդրության՝ հայկական կոնյակները դասակարգվում են ըստ՝

 

1) դրանցում օգտագործված կոնյակի սպիրտների միջին տարիքի՝ սովորական և հասուն կոնյակների.

 

2) հետկուպաժային հանգստից հետո կաղնեփայտյա տակառներում նվազագույնը երեք տարի դրանց հնացման տևողության՝ գերհնացված (կոլեկցիոն) կոնյակների:

 

Հայկական սովորական կոնյակները, ըստ դրանցում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքի, դասակարգվում են`

 

1) երեք տարեկան կոնյակների, եթե դրանք արտադրված են առնվազն երեք տարի հնացրած կոնյակի սպիրտներից.

 

2) չորս տարեկան կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն չորս տարի.

 

3) հինգ տարեկան կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն հինգ տարի:

 

Հայկական հասուն կոնյակները, ըստ դրանցում օգտագործված կոնյակի սպիրտների միջին տարիքի, դասակարգվում են՝

 

1) միջահաս կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն վեց տարի.

 

2) հին կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն տասը տարի.

 

3) շատ հին կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է քսանմեկից երեսուն տարի.

 

4) հնագույն կոնյակների, երբ դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն երեսունմեկ տարի:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել