Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 3-ին, նոր որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին տրամադրվել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-24-ը ներառյալ:
Հունան Պողոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Սյունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը: