14 դատավորների անուն-ազգանունները գործերի բաշխման ցանկից ժամանակավորպես կհանվեն

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դեկտեմբերի 2-ին որոշում է ստորագրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արթուր Պետիկի Մկրտչյանի, Արտակ Թադևոսյանի, Կարեն Ֆարխոյանի, Աննա Մաթևոսյանի, Մնացական Մարտիրոսյանի, Դավիթ Բալայանի, Նելլի Բաղդասարյանի, Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Պապոյանի, Արտուշ Գաբրիելյանի, Դավիթ Հարությունյանի, Վարդան Լևոնի Գրիգորյանի, Վարդան Արմենակի Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի, Հարություն Մանուկյանի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորպես հանելու մասին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արթուր Պետիկի Մկրտչյանի, Արտակ Թադևոսյանի, Կարեն Ֆարխոյանի, Աննա Մաթևոսյանի, Մնացական Մարտիրոսյանի, Դավիթ Բալայանի, Նելլի Բաղդասարյանի, Վաչե Մարգարյանի, Արտուշ Գաբրիելյանի, Դավիթ Հարությունյանի, Վարդան Լևոնի Գրիգորյանի, Վարդան Արմենակի Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի, Հարություն Մանուկյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Որոշվել է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը ներառյալ:

Որոշումն այսօր ուժի մեջ է մտել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել