«Օշական» մանկական վերականգնողական կենտրոն»-ը կլուծարվի

Պետական գույքի կառավարման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ««Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական  ընկերության լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին նախագիծը:

Նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Օշական համայնքի Դպրոցականների փողոցի 93 հասցեում գտնվող ««Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենք-շինությունների սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ՝ Օշական համայնքին սեփականության իրավունքով պատկանող 14.5136 հեկտար հողամասի  նվիրատվությունը Հայաստանի Հարապետությանը։

««Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը կանոնակարգելու և պարտավորությունները մարելու նպատակով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին  2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից 2019 թվականին կհատկացվի 61,002.8 հազար դրամ:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ նշելով, որ կարևորելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տարածքով ապահովելու խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, առաջարկել է Երևանի Մոսկովյան փողոցի 5 հասցեում գտնվող պաշտպանության նախարարությանն ամրացված անշարժ գույքը հետ վերցնելու դիմաց պաշտպանության նախարարությանն ամրացնել Արագածոտնի մարզի Օշական համայնքի Դպրոցականների փողոց 93 հասցեում գտնվող  «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքը, ինչը կնպաստի գերատեսչության կարիքների բավարարմանն ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։

Նախատեսվում է  սահմանված կարգով ընդունել հողամասի նվիրատվությունը, Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին մարել «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի ամբողջ պարտավորությունները , որից հետո ընկերության ամբողջ գույքը որպես լուծարումից հետո մնացած գույք ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել