ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն․
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
- Էդվարդ Ասրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ:
- Արմեն Առստամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ:
Նոյեմբերի 28-ի հրամանագրի համաձայն․
- Ալբերտ Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային վարչության պետի պաշտոնից: