Քանի ՞ ժամ անձը պետք է աշխատի, որ մարի դատավճռով սահմանված տուգանքը

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` տուգանքը համարվում է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի տեսակ:

 

Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի բնակության վայրի քրեակատարողական ծառայության տվյալ տարածքային մարմինը՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:

 

Դատապարտյալը պարտավոր է դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատավճռով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով պատիժը կատարող մարմին:

 

Նշենք, որ տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվում է հանրային աշխատանքներով՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:

 

Դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու նպատակով ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան:

 

Եթե տուգանքը վճարված է մասնակիորեն, ապա հանրային աշխատանքների ժամկետը որոշվում է` հաշվի առնելով, թե տուգանքի որ մասն է վճարված:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել