Թե ինչ է լինում, երբ ուրիշի համար համակարգիչ ես գնում

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Էդուրադ Ս.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, չարաշահելով իր մանկության ընկերոջ` Հովհաննես Ա.-ի վստահությունը, նրա անձնագրով և անվամբ ապառիկ կարգով համակարգիչ գնելով, տիրանալով նշված համակարգչին կատարել է խարդախություն` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 204 000 դրամի գույքային վնաս:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստոորագություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել