Նյութերով տրվել է 71, քրեական գործերով` 111 գրավոր ցուցում

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության դատախազները (վարչությունն ունի դատախազի 4 հաստիքային միավոր) 2012թ. ընթացքում դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն են իրականացրել 199 քրեական գործով, որից 185-ը քննվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական, իսկ 14-ը` ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություններում:

 

Ինչպես հայտնում է դատախազությունը, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություններում նախապատրաստվել են 210 նյութեր, որոնցից 27-ը` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում, իսկ 183-ը` ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում:

 

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում նախապատրաստված 183 նյութերից 113-ով հարուցվել են քրեական գործեր, 56-ով մերժվել է քրեական գործի հարուցումը:

 

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում նախապատրաստված 27 նյութերից 12-ով հարուցվել են քրեական գործեր, 5-ով մերժվել է քրեական գործի հարուցումը:

 

Դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազների կողմից նյութերով տրվել է 71 գրավոր ցուցում:

 

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություննում քննված 185 գործերից 59-ը` 81 անձի նկատմամբ, ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ` ըստ էության քննելու համար, կարճվել է 24 և կասեցվել 43 գործի վարույթ, 6 քրեական գործ միացվել է, քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններ է ուղարկվել 10-ը, նախաքննությունը շարունակվում է 43 քրեական գործով:

 

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված կիբերհանցագործությունների վերաբերյալ 14 քրեական գործերից 3-ը` 3 անձի նկատմամբ, ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ` ըստ էության քննելու համար, կարճվել է 1 և կասեցվել 4 քրեական գործի վարույթ, միացվել է 1-ը, նախաքննությունը շարունակվում է 5 քրեական գործով:

 

Քրեական գործերով դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ընթացքում տրվել է 111 գրավոր ցուցում, որոնցից ոչ մեկը չի բողոքարկվել:

 

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ քննվել է 17 քրեական գործ, որից 5 գործ գտնվում է նախաքննության փուլում, կասեցվել է 7 գործի վարույթ, 2 անձի նկատմամբ 2 քրեական գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ: Բացի այդ, 1 քրեական գործով 2 անձի նկատմամբ դատաքննությունը փոխանցվել է 2013թ:

 

Դատարաններում մեղադրանքը պաշտպանվել է 63 քրեական գործով 105 անձի նկատմամբ:
Ընդհանուր իրավասության դատարաններում արագացված դատական քննության կարգով քննվել է 35 գործ 54 անձի նկատմամբ:

 

Դատարաններում մեղադրողների կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքեր չեն եղել: Արդարացման դատավճիռներ չեն կայացվել:

 

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտված քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պատճառված նյութական վնասը կազմում է 1.267.771.909 դրամ, որից վերականգնվել է 937.200.573 դրամը£ Պետությանը պատճառվել է 1.047.061.420 դրամի գույքային վնաս (մաքսանենգության դեպքերով մաքսանեգության առարկաներ), որից վերականգնվել է 772.461420 դրամը:

 

Իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքին պատճառված վնասը կազմում է 220.710.489 դրամ, (ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրություն կատարելու, հարկերից, տուրքերից խուսափելու և յուրացման դեպքերով), որից վերականգնվել է 164.739.153 դրամը:

 

Վարչությունը քաղաքացիներից ստացել է 165 դիմում, որից 24-ը` կրկնակի: 165 դիմումներից 1-ով հարուցվել է քրեական գործ, 2-ը բավարարվել է, 62 դիմումին տրվել է պարզաբանում, իսկ ընթացքը լուծելու համար այլ մարմիններ է ուղարկվել 100 դիմում:

 

Դիմումներով և բողոքներով վարչության դատախազների մոտ ընդունելության են հրավիրվել 40 քաղաքացիներ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել