Բոլորը լավ հասկանում են, թե «զոն նայող» ինչ է նշանակում և ովքեր են ընկնում դրա տակ․ Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովում ներկայացնում է քրեական մշակույթ ստեղծելու և ղեկավարելու մասին քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծ:
Նախատեսվում է քրեականացնել քրեական մշակույթ ստեղծելը, ղեկավարելը, ինչպես նաև քրեական միջավայրին հարելը, հարելուն հարկադրելը և քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճանակարգություն ունեցող անձին դիմելը:
Նշենք, որ ներկայումս համանման նախագծեր են մշակվել նաև Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, իսկ, օրինակ, Վրաստանի քրեական օրենսգիրքը 2006 թվականից պատասխանատվություն է նախատեսում գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաև «օրենքով գողի» կարգավիճակում լինելու համար:
Վրաստանի օրենսդրությամբ տրվել են «գողական աշխարհ», «գողական աշխարհի անդամ», «օրենքով գողի հեղինակությունն օգտագործելով վեճերի կարգավորում», «օրենքով գող» հասկացությունների բացատրությունները:
Մանրամասները՝ տեսանյութում