Սեդայի սպանությունը ձախողվել է

Յուրի Ե.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ հուլիսի 29-ին` ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 30 տան բակում իր ծանոթ Սեդա Ա.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ Սեդա Ա.-ն խույս է տվել դանակի հարվածից, որից հետո Յուրիի մայրը կարողացել է որդու ձեռքից խլել դանակը և վնասազերծել նրան:

 

Փաստորեն, Յուրի Ե.-ն կատարել է սպանության փորձ:

 

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի` հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել