«Անկեղծ» նվեր` կեղծիքով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վրեժ Խ.-ի և Ազատ Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

 

Վրեժ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ազատ Ղ.-ի առաջարկով, կեղծ լիազորագրով նվիրել, այնուհետև` վաճառել է Ն. Պետրոսյանին պատկանող տունը։

 

Ազատ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պատրաստել է կեղծ փաստաթուղթ, տվել է Դ. Պետրոսյանին, օժանդակելով խարդախությամբ վաճառել Ն.Պետրոսյանին պատկանող տունը։

 

Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության կողմից:

 

Այսինքն Վրեժ Խ.-ը կատարել է հանցանք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ազատ Ղ.-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ և 178 հոդվածի 3-րդ մասի կետ 1-ով:

 

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի` Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել