Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում եղբայրներ Դավիթ, Ռուսլան և Գևորգ Ա.-ների նկատմամբ հարուցված գործը:
Դավիթ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այլ հանցանքը թաքցնելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է սպանություն, նույն նպատակով և եղանակով կատարել է երկու և ավելի անձանց սպանության փորձ, իր եղբայրներ Ռուսլան և Գևորգ Ա.-ների հետ, առանձնապես խոշոր չափերի բենզին և ղիզելային վառելանյութեր գողանալու նպատակով, ստեղծել են կայուն, կազմակերպված խումբ, որից հետո ՀՀ տարբեր մարզերում գործող բենզալցակայաններից գաղտնի հափշտակել՝ գողացել են առանձնապես խոշոր չափերի բենզին և դիզելային վառելանյութ, ինչպես նաև, նա դիտավորությամբ վնասել է ուրիշի գույքը, ապօրինի կերպով ձեռք բերել, պահել, կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ և փամփուշտներ, ինչպես նաև կատարել է սուտ մատնության դրդչություն։
Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորոմը, իսկ երրորդի նկատմամբ`ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net