«La Cofe de paris» սուրճի խաբված սպառողը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան քննության է առնվում Մանվել Բ.-ի և Մեսրոպ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

Մանվել Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Մոնտեսյե» ՍՊ ընկերության փոխտնօրեն, նույն ընկերության փոխտնօրեն Մեսրոպ Ա.-ի հետ նախնական համաձայնության գալով 2012թ. հունվարի 27-ին, 29-ին և 30-ին, «LA COFE DE PARIS» մակնշմամբ 250 գրամանոց փաթեթներում փաթեթավորելու և վաճառելու համար, նույն ՍՊ ընկերության վաճառողուհիներ՝ Նաիրա Գ.-ին և Ինգա Բ.-ին առանց տեղյակ պահելու սուրճի սպառողական հատկանիշների և որակի վերաբերյալ, վերջիններիս տրամադրել են «ՋազԿոֆֆ» ՓԲ ընկերությունից ձեռք բերված՝ Ջիմա, Ռոբուստա և այլ տեսակի սուրճ, որն էլ Նաիրա Գ.-ը և Ինգա Բ.-ը աղացել են, և փաթեթավորելով «Փարիզյան սուրճ Ֆակտորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ «La Cofe de paris» մակնշմամբ 250 գրամանոց փաթեթներում, և վաճառելով Լևոն Ք.-ին, այդ կերպ՝ ապրանքի սպառողական հատկանիշների և որակի վերաբերյալ սպառողին թյուրիմացության մեջ գցելով խաբել են։

 

Գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել սուրճը ՀԴՄ կտրոններով և ապացույց ճանաչված այլ փաստաթուղթ հանդիսացող «Մոնտեսյե» ՍՊԸ-ի խանութի ներքին հաշվառման տետրերը:

 

Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ա. Հակոբյանի կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել