Հայուհին հյուրանոցում գողացել է պարսիկ «ընկերոջ» դրամապանակը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան շարունակվում է Իրեն Ե.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ալի Ռեզա Խոսրավիի հետ գտնվելով Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գործող «Սենյոր» հոթելում Ա. Խոսրավիի տաբատի գրպանից գաղտնի հափշտակել է վերջինս դրամապանակը, որի մեջ եղել է 40,000 ՀՀ դրամ, 61063 ՀՀ դրամին համարժեք 150 ԱՄՆ դոլար, 405,000 ՀՀ դրամին համարժեք 3,000,000 պարսկական թուման, բանկային քարտեր, ընդհանուր 506,063 ՀՀ դրամի գույքային վնաս:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության կողմից:

 

Հիշեցնում ենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի` Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 400-ապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել