Անթույլատրելի՞ է համարել իրեն դիտողություն անելը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում դատված, դատվածությունը մարված Ռաֆայել Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 15-ին ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի Սևանի փողոցում` «Սասունցի Դավիթ» կայարանի ետնամասում գտնվող ավտոբուսների կանգառում, իրեն դիտողություն անելու հետ կապված վիճաբանել է Զարզանդ Գ.-ի հետ, որի ընթացքում երկու անգամ բռունցքով դիտավորությամբ նրա դեմքի հարվածելով և գետնին գցելով` վերջինիս առողջությանը ծնկահոդի շրջանի առաջային մակերեսի քերծվածքի, ձախ վերին վերջույթի արյունազեղման, քթոսկրերի և քունքոսկրերի կոտրվածքների, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդի, սուբարախնոիդալ արյունազեղման ձևով պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

 

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվու է Շենգավիթ համայնքի դատախազության կողմից:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել