Վարորդ-առաքիչը հափշտակել է հրուշակեղեն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան քննության է առնվում Արտյոմ Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Բիմեկս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ում որպես վարորդ-առաքիչ, հափշտակել է 560.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հրուշակեղեն և գումար` պատճառելով խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

 

Մեղադրյալի նկատամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել