Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Անուշավան Ն.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012թ. հոկտեմբերի 15-ին մուտքի բաց դռնից ապօրինի մուտք է գործել Գուրգեն Ե.-ի բնակարան և գաղտնի հափշտակել 700 ՀՀ դրամ արժողությամբ սպորտային վերնազգեստ և 20.000 ՀՀ դրամ արժողության կտորե բաճկոնը:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանոմ մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ դատախազության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Լիդա Հովհաննիսյանի կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net