Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Սամվել Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. սեպտեմբերի 13-ին մտել է ոստիկանության ՔԳՎ ՇՄ քննչական բաժին և միջամտելով քննիչի գործունեությանը, իր բարեկամ, վկա Ա. Գրիգորյանին կոչ է արել և պահանջել այլևս ցուցմունք չտալ, չպատասխանել քննիչի հարցերին, չստորագրել որևէ փաստաթուղթ, որի արդյունքում Ա. Գրիգորյանն առանց քննիչի կողմից հարցերին պատասխանելու և ստորագրելու հարցաքննության արձանագրությունը` լքել է քննիչի աշխատասենյակը:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Շիրակի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net