Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում դատվածությունը մարված Համբարձում Մ.ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր սեփականաշնորհված հողամասում վայրի ձևով աճած կանեփի բույսից ինչպես իրացնելու նպատակով, այնպես էլ իր օգտագործման համար ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափի` 2.834 գրամ քաշով չորացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 0,362 գրամը 2012թ. հուլիսի 26-ին ժամը 21-ի սահմաններում, հյուրասիրելով իրացրել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Հովհաննես Հ.-ին, իսկ մնացած 2,472 գրամը պահել է իր մոտ:
Այնուհետև համագյուղացի Դանիել Հ.-ի հետ վերջինիս «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից Հայթաղ գյուղ գնալիս Ակնալիճ գյուղի հատվածում, երբ ավտոմեքենան ոստիկանության աշխատակիցների կողմից թմրամիջոց պահելու կասկածանքով կանգնեցվել է, Համբարձում Մ.-ը թմրամիջոցը նետել է մեքենայի սրահում, որն էլ նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից ավտոմեքենայի զննությամբ: Այսինքն Համբարձում Մ.-ը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքը պաշտապնվում է ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Արսեն Աղաբեկյանի կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net