Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում դատվածություն չունեցող Իգոր Հ.-ի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 28-04-2009թ. ժամը 23:30-ի սահմաններում իր կողմից վարվող ԳԱԶ 24 մակնիշի ավտոմեքենայով երթևեկելով Բամբակաշատ-Ջրաշեն ավտոճանապարհով, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ Դրաստամատ Մարգարյանի տան դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել նույն գյուղի անչափահաս բնակիչ, հետիոտն Նաիդա Հ.-ին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` հեռացել:
Նաիդ Հ.-ը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 30-06-2009թ. «Էրեբունի ԲԿ» ՓԲԸ-ում մահացել է: Այսինքն Իգոր Հ.-ը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքների կատարելու մեջ:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արմավիրի մարզի դատախազության դատախազ Սերժ Փիլոյանի կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net